ԲՀՀ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ իրականացվել է «#ElectricYerevan 2015» ֆոտոցուցահանդեսը և «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի պատրաստումը:
Ցուցահանդեսը «ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ Ֆոտոակնարկն է 2015 թ. հունիսի 22-ից մինչև հուլիսի 6-ը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: ֆոտոցուցահանդեսը իրականացվել է Երևան, Արմավիր, Գյումրի, Մարտունի և Վանաձոր քաղաքներում: Այս հղումով կարող եք տեսնել բրոշյուրը:
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի պատրաստած ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին և զարգացումներին` ականատեսների աչքերով:
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմ:
Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր են դարձել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: