«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու`«Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցնելու մարտահրավերները» թեմայով հանրային միջոցառմանը: Միջոցառումը ներառելու է հանրային և աշխատանքային ձևաչափով քննարկումներ: Այն տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 16-ին, ժ. 11:00-17:00 Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում:
Քննարկման նպատակն է բարձրացնել հեռարձակման թվային համակարգին անցնելու հետ կապված մարտահրավերները, մասնավորապես՝ թվայնացման տեխնիկակական, օրենսդրական և սոցիալական խնդիրները: Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու մարզային այն հեռուստաընկերությունների խնդիրները, որոնք չեն ստացել թվային հեռարձակման արտոնագիր: Միջոցառմանը իրենց փորձը կներկայացնեն Ուկրաինայից և Վրաստանից հրավիրված փորձագետները: Հրավիրված բանախոսները և հյուրերը կքննարկեն նաև առաջարկներ՝ ոլորտի բարելավմանն ուղղված:
Քննարկմանը հրավիրված են նաև ՀՀ Կառավարության, Ազգային Ժողովի և այլ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:
Կից ներկայացնում ենք միջոցառման օրակարգը:
Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և մասնակցությունը: Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ զանգահարելով Գայանե Մամիկոնյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 010533862, 010536758 կամ գրելով [email protected] էլ. փոստի հասցեին: