Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն ու Արտակ Յենգոյանը` տ.գ.թ., անկախ հետազոտող, սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Սուբսիդավորմանեւֆինանսավորմանսխեմաներըգյուղատնտեսությունում, գյուղատնտեսականապրանքներիարտահանմանխթանումըՀայաստանում» թեմայով քննարկմանը, որը կկայանա սույն թվականի հուլիսի 11-ին, ժամը 17-19-ը Անի Պլազա Հյուրանոցի, Անի սրահում, Սայաթ-Նովայի պող., 19 շենք:
2013թ. նոյեմբերից մինչև 2014թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Արտակ Յենգոյանն ուսումնասիրել է գյուղատնտեսության դերը Հայաստանի տնտեսության մեջ, վերլուծել է գյուղատնտեսության ֆինանսավորման ներկայիս մեխանիզմները, ոլորտի զարգացմանը եւ արտադրանքի արտահանման խթանմանն ուղղված պետական քաղաքականությունը, առկա միջազգային փորձը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել են գյուղատնտեսության ֆինանսավորման եւ արտահանման խթանմանն ուղղված նոր առաջարկություններ:
Արտակ Ենգոյանը ներկայումս ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս է, Պրոկրեդիտ բանկի կազմակերպական և համապատասխանության ապահովման բաժնի ղեկավար, ունի տնտեսագիտության թեկնածուի աստիճան Երևանի պետական համալսարանից, ինչպես նաև տնտեսագիտության և կառավարման մագիստրոսի աստիճան` Հումբոլտի համալսարանից: Արտակ Յենգոյանը տիրապետում է պետական և միջազգային կազմակերպությունների, բանկերի հետ աշխատելու երկարամյա փորձի: Արտակի հետազոտական հետաքրքրությունների հիմնական շրջանակը ներառում է ֆինանսներ, կապիտալի շուկաներ և ինտեգրացիոն գործընթացներ, միջազգային առևտուր, գծային և ոչ գծային մոդելների տնտեսագիտական կանխատեսում, մակրոէկոնոմիկա:
Քննարկմանը հրավիրված են ՀՀ Կառավարության, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ: Քննարկման հրավերը բաց է և տարածվել է նաև առավել լայն հանրության շրջանակներում:
Քննարկումը կվարի ԲՀՀ-Հայաստան «Քաղաքականության հետազոտության կրթաթոշակներ» նախաձեռնության պատասխանատու Մարիամ Մաթևոսյանը: Քննարկման պաշտոնական լեզուն հայերենն է: Կապահովվի համաժամանակյա թարգմանություն:
Զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության Հանրային քաղաքականության հետազոտման կրթաթոշակներ նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնության հիմնական նպատակներից է աջակցել քաղաքականության անկախ հետազոտողներին, նպաստելով Հայաստանում գիտնականների, քաղաքականության վերլուծաբանների, խորհրդատուների և Կառավարության միջև համագործակցային մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը` հանուն արդյունավետ հանրային քաղաքականության մշակման և իրագործման:
Զեկույցի ամբողջական տարբերակը և համառոտագիրը հայերեն լեզվով կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝
https://www.osf.am/wp-content/uploads/2014/05/Policy_paper_Artak_Yengoyan.pdf
https://www.osf.am/wp-content/uploads/2014/05/Policy_brief_Artak_Yengoyan.pdf
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել էլեկտրոնային նամակ ուղարկելով Վանե Թորոսյանին` [email protected] սույն թվականի հուլիս 10-ից ոչ ուշ: