Փոքր հիդրո-էլեկտրոկայանների (ՓՀԷԿ) սոցիալ էկոլոգիական ազդեցության վերլուծություն

hek1

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն ու Վիկտորյա Բուրնազյանը` անկախ հետազոտող, սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Փոքր հիդրո-էլեկտրոկայանների (ՓՀԷԿ) սոցիալ էկոլոգիական ազդեցության վերլուծություն» թեմայով քննարկմանը, որը կկայանա սույն թվականի հունիսի 4-ին, ժամը 13.00-ից 15.00-ը Անի Պլազա Հյուրանոցի, Անի սրահում, ՍայաթՆովայի պող., 19 շենք:

2013թ.-ի նոյեմբերից 2014 թ.-ի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում անցկացված հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է 100 ՓՀԷԿ-երի ծանրաբեռնվածությունը 47 գետերի վրա, անցկացվել է 25 ՓՀԷԿ-ի  նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերլուծություն: Ուսումնասիրվել է  ՓՀԷԿ-երի աշխատանքի համապատասխանությունը մի շարք միջազգային կոնվենցիաներին և ՀՀ օրենսդրությանը:  Անցկացվել է նաև սոցիալական հարցում 12 համայնքներում, որոնք ենթարկվում են ՓՀԷԿ-երի ազդեցությանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը ՓՀԷԿ-երի կառավարման վերահսկման ոլորտում:

Վիկտորյա Բուրնազյանը լրագրության մագիստրոս է, 2008թ.-ից աշխատում է Էկոլուր տեղեկատվական հասարակական կազմակերպությունում որպես խմբագիր: Վիկտորիայի հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է մարդու իրավունքների պաշտպանության, Հայաստանի հանքարդյունաբերության, ջրային ռեսուրսների կառավարման, փոքր հիդրոէներգետիկայի, Սեւանա լճի պահպանման   ոլորտները:

Սույն զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության Հանրային քաղաքականության հետազոտության կրթաթոշակներ նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնության հիմնական նպատակներից է աջակցել քաղաքականության անկախ հետազոտողներին, նպաստելով Հայաստանում գիտնականների, քաղաքականության վերլուծաբանների, խորհրդատուների և Կառավարության միջև համագործակցային մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը` հանուն արդյունավետ հանրային քաղաքականության մշակման և իրագործման:

Զեկույցի ամբողջական հայերեն տեքստը և համառոտագիրը կարող եք կարդալ հետևյալ հղումներով`

https://www.osf.am/wp-content/uploads/2014/05/VictoriaBurnazyan-policyPaper.pdf
https://www.osf.am/wp-content/uploads/2014/05/Victoria_Burnazyan_Policy_brief.pdf

Քննարկման լեզուն հայերենն է, համաժամանակյա թարգմանությունը կապահովվի:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև հունիսի 3-ը, նամակ ուղարկելով Մարիամ Մաթևոսյանին հետևյալ էլ. հասցեով` [email protected]