Դեկտեմբերի 17-ին` ժ. 11:00–ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը կներկայացնի ՀՀ–ում ներառական կրթության իրականացման գնահատումը¦ հետազոտության հաշվետվությունը:
Հետազոտությունն իրականացվել է Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի կողմից 2013 թվականի հունվար – հունիս ամիսների ընթացքում: Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են Երևան քաղաքի և ՀՀ 5 մարզերի 34 ներառական դպրոցներ: Ուսումնասիրության հիմնական նպատակն է եղել գնահատել ՀՀ-ում ներառական կրթության քաղաքականության իրականացումը, հատկորոշել առկա խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև պոտենցիալ հնարավորությունները՝ ներառական կրթության համակարգի հետագա բարելավման նպատակով:
§ՀՀ-ում ներառական կրթության իրականացման գնահատումը¦ հետազոտության զեկույցի ներկայացումը բոլոր հետաքրքրված և շահագրգիռ մարդկանց ու կառույցների համար ստեղծում է լրացուցիչ հնարավորություն մեկ անգամ ևս քննարկել, մտքեր փոխանակել, նաև բանավիճել հանրակրթության և մասնավորապես ներառական կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ` 2022թ. սպասվելիք համընդհանուր ներառականությանն անցման համատեքստում:
Քննարկմանը հրավիրված են ՀՀ Կառավարության, Ազգային Ժողովի, ՀՀ բոլոր մարզպետարանների և այլ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և ոլորտի փորձագետներ:
Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների համար, կարող եք դիմել ԲՀՀ-Հայաստանի գրասենյակ, Լիլիթ Նազարյանին` 010 533862 հեռախոսահամարով, կամ էլ. փոստով [email protected]:
Հաշվետվությունն ամբողջությամբ կարող է ներբեռնվել հետևյալ հղումով