«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը «Արևելք-Արևելք. գործընկերություն սահմաններից այն կողմ» ծրագրի հետ համատեղ հրավիրում է Ձեզ մասնակցելու հոգեկան առողջության հարցերին նվիրված միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 23 և 24-ին Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում:
Համաժողովի նպատակն է աջակցել հոգեկան առողջության բնագավառում քաղաքանություն մշակողներին, որոշում կայացնողներին և մասնագետներին՝ մշակել համայնքային ծառայությունների արդյունավետ մեխանիզմներ: Ակնկալվում է նաև ստեղծել հոգեկան առողջության ոլորտին առնչվող տեղական և միջազգային գործընկերների փորձի փոխանակման հարթակ:
Այս միջազգային համաժողովը հնարավորություն է ընձեռում Կենտրոնական Ասիայի, Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրների հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին, հոգեբաններին և հոգեբուժներին, գիտական աշխարհի ներկայացուցիչներին, բժիշկներին քննարկելու հոգեկան առողջության ոլորտի զարգացման ներկայիս միտումները և օրենսդրական կարգավորումների լավագույն փորձերը:
Քննարկմանը հրավիրված են նաև ՀՀ Կառավարության, Ազգային Ժողովի և այլ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ: