Ակադեմիական անազնվության դրսևորումները ՀՀ Բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի համատեքստում

oldsbolognamap

Սույն թվականի նոյեմբերի 19-ին, ժամը 17:00-ին Կոնգրես Հյուրանոցի Պիկասո դահլիճում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (ԲՀՀՀ) կազմակերպությունը կանցկացնի քննարկում «Ակադեմիական անազնվության դրսևորումները ՀՀ Բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի համատեքստում» խորագրով: Քննարկումը կազմակերպվում է ԲՀՀՀ Հանրային քաղաքականության կրթաթոշակներ ծրագրի շրջանակներում, որը միտված է աջակցել քաղաքականության անկախ հետազոտողներին, նպաստելով Հայաստանում գիտնականների, քաղաքականության վերլուծաբանների, խորհրդատուների և Կառավարության միջև համագործակցային մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը` հանուն արդյունավետ հանրային քաղաքականության մշակման և իրագործման:

Քննարկմանը կմասնակցեն տ.գ.թ. Քրիստինե Անտոնյանը` ԲՀՀՀ Քաղաքականության կրթաթոշակներ ծրագրի կրթաթոշակառու, ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի դասախոս, և Մխիթար Գաբրիելյանը` պ.գ.թ. ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, ԲՀՀՀ Քաղաքականության կրթաթոշակներ ծրագրի կրթաթոշակառու: Բանախոսները կներկայացնեն քանակական և որակական տվյալներ, ինչպես նաև ոլորտի պատասխանատուներին ուղղված քաղաքականության բարելավման առաջարկություններ:

Քննարկմանը հրավիրված են նաև Կրթության և գիտության նախարարության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի, ԲՈՒՀ-երի համապատասխան մասնագետներ, ինչպես նաև հետազոտողներ, դասախոսներ, ուսանողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիրներ:

Քննարկումը կվարի ԲՀՀՀ քաղաքականության կրթաթոշակներ ծրագրի պատասխանատու Մարիամ Մաթևոսյանը: Մեդիա կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում, միջոցառումը ուղիղ եթեր կհեռարձակվի www.A1plus.am-ով, ինպես նաև այն հնարավոր կլինի դիտել Մեդիա կենտրոնի YouTube-ի ալիքով:  Քննարկման պաշտոնական լեզուն հայերենն է: