Սույն թվականի սեպտեմբեր ամսին մեկնարկեց Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2013-2014» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Բաց Հասարակություն Հիմնադրամներ-Հայաստանի կողմից 2011 թվականից ի վեր: Ծրագրի նպատակն է դպրոցներում հիմնադրված բանավեճի ակումբների միջոցով կրթել հայաստանյան երիտասարդներին այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության զարգացումը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները:
Ծրագիրը նպատակ ունի նաև զարգացնելու երիտասարդների քնադատական մտածելակերպը, ինքնարտահայտման, բանավիճելու և սեփական դիրքորոշումը պաշտպանելու հմտությունները,: Ծրագիրը նպաստում է երիտասարդների ակտիվությանը և խրախուսում է նոր գիտելիքների ձեռքբերումը՝ մասնակցային մեթոդներով կրթվելու միջոցով:
Ծրագիրն աշխարհագրությունը ներկայում ներառում է 130 դպրոցներ ՀՀ 8 մարզերի (Շիրակ, Լոռի, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Արմավիր, Արարատ, Սյունիք) 15 քաղաքներում (Աշտարակ, Ապարան, Թալին, Արտաշատ, Մասիս, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Գավառ, Վարդենիս, Սևան, Վանաձոր, Աբովյան, Հրազդան, Գյումրի) և 14 գյուղական համայնքներում (Քարակերտ, Լեռնագոգ, Դալարիկ, Արտենի, Գյուլագարակ, Ուռուտ, Սվերդլով, Մեծ Մասրիք, Շենավան, Ներքին Բազմաբերդ, Մաստարա, Սառնակունք, Բռնակոթ և Շինուհայր):