Կանանց ծրագիրն աջակցում է կանանց իրավունքների պաշտպանությանը և գենդերային հավասարությանը, ինչպես նաև ընդլայնում է կանանց սոցիալական և քաղաքական մասնակցությունը՝ որպես ժողովրդավարական գործընթացի կարևոր բաղադրիչ: Ծրագիրը միտված է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը գենդերային հիմնահարցերի վերաբերյալ, հզորացնել կանանց կազմակերպություններին և կանանց շարժումները ամբողջ երկրով:
Կանանց ծրագրի առաջնահերթություններն են.
1. Մեծացնել կանանց քաղաքական մասնակցությունը, ուժեղացնել նրանց առաջնորդության հմտությունները և խթանել կանանց ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքում
2. Սատարել կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելուն ուղղված նախաձեռնություններին և խթանել պայքարը սոցիալական և մշակութային անհավասարությունների դեմ
3. Աջակցել կանանց նկատմամբ բռնության վերացմանն ուղղված նախաձեռնություններին՝ ջատագովելով ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման համար
4. Ուժեղացնել կանանց իրավունքների պաշտպանների և այլ շահագրգռված կողմերի կարողությունները, որոշելւ ընդհանուր նպատակներն ըստ առաջնահերթության և միասնական ռազմավարություն մշակել
Հաշվետվություններ.