Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի և քաղաքացիական հասարակության համատեղ քննարկում

Արևելյան գործընկերությունը նոր համատեքստում. բարեփոխումների ընթացքի գնահատում

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի և քաղաքացիական հասարակության համատեղ քննարկում

 

Սույն թվականի մարտի 16-ին, ժամը 9.00 – 11.30 ՀՀ Ազգային Ժողովում, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Երևանում անցկացված հերթական, չորրորդ նիստի շրջանակներում Արևելյան Գործընկերության տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Եվրոպական և գործընկեր երկրների խորհրդարանների անդամները մեկտեղելով ջանքերը քննարկեցին Արևելյան Գործընկերության ձեռքբերումները և մարտահրավերները:  Քննական հայացք նետվեց տարածաշրջանում ստեղծված նոր ռազմավարական համատեքստին, ինչպես նաև առանձին երկրների նկրտումներին, ԱլԳ քաղաքականության՝ ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացման գործում ունեցած հաջողություններին և ձախողումներին:  Արևելյան Գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին, Եվրոպական հարևանության քաղաքականության ընթացիկ վերանայմանն ընդառաջ, քննարկումը անդրադարձավ նաև ԵՄ տարածաշրջանային քաղաքականության, դրա գործիքների վերանայման վերաբերյալ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների առաջարկներին ու տեսակետներին:

Քննարկման բանախոսներն էին՝ Քշիշտոֆ Բոբինսկի: ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահ:  Լեհաստան, Իրինա Սուշկո: ԱլԳ ՔՀՖ_ի Ուկրաինայի ազգային պլատֆորմ: Ուկրաինա, Վանո Չխիկվաձե: Բաց հասարակության հիմնադրամներ, Վրաստան, Նինո Եվգենիձե: Տնտեսական քաղաքականություն հետազոտությունների կենտրոն: Վրաստան, Իոն Մանոլե: Promo-Lex Միավորում, ԱլԳ ՔՀՖ-ի Մոլդովայի ազգային պլատֆորմ, Մոլդովա, Հովսեփ Խուրշուդյան: ԱլԳ ՔՀՖ-ի Հայաստանի ազգային պլատֆորմ: Հայաստան:  Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Եվրանեսթի համանախագահներ Հեիդի Հաութալան և Բորիս Տարասյուկը: Քննարկման համակարգողն էր Ռիչարդ Կիրակոսյանը:  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, Հայաստան: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Լարիսա Մինասյանը, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան: