Հանրային դասախոսություն ‹‹Մարդու իրավունքների պաշտպանությունը ահաբեկչության դարաշրջանում››

Aryeh_Neier

Արյե Նայեր

Պատվավոր նախագահ
Բաց հասարակության հիմնադրամներ

Հանրային դասախոսություն ‹‹Մարդու իրավունքների պաշտպանությունը ահաբեկչության դարաշրջանում››

Սկիզբ
Ապրիլի 22, 2016թ. 16:00
Ավարտ
Ապրիլի 22, 2016թ. 18:00
Հեռախոս
+374 60 69 40 40
Էլ փոստի հասցե
[email protected]  
Վայրը
Հայաստանի ամերիկյան համալսարան, Ալեք և Մարի Մանուկյան դահլիճ40 Մարշալ Բաղրամյանի պողոտա, Երևան, Հայաստան

 

Մարդու իրավունքների պաշտպանությունը ահաբեկչության դարաշրջանում շատ բարդ է, քանի որ կա ուժեղ գայթակղություն կանխել ահաբեկչական հանցագործությունները՝ օգտագործելով ռեպրեսիվ միջոցներ: Սակայն նման միջոցները մեծամասամբ անարդյունավետ են: Ժամանակ առ ժամանակ այդ միջոցների օգտագործումը ստվեր է գցում այն երկրների վարկանիշի վրա, որոնք կիրառում են դրանք՝ էլ ավելի վատթարացնելով իրավիճակը: Մարտահրավերը հետևյալն է՝ գտնել ահաբեկչության դեմ պայքարելու միջոցներ՝ միևնույն ժամանակ նվազեցնելով երիտասարդների դժգոհությունը, ինչը նպաստում է նրանց ձգտմանը դեպի ահաբեկչություն և այդ նպատակների համար իրենց կյանքը զոհաբերելու նրանց պատրաստակամությանը:

Արյե Նայերը ‹‹Բաց հասարակության հիմնադրամներ›› կազմակերպության պատվավոր նախագահն է: Նա Հիմնադրամի նախագահն է եղել 1993-2012 թթ.: Մինչ այդ, 12 տարի եղել է Human Rights Watch կազմակերպության գործադիր տնօրենը, որը նա հիմնադրել է 1978 թ.:  Նա 15 տարի աշխատել է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունում, որից 8 տարին` որպես ազգային գործադիր տնօրեն: Ավելի քան տաս տարի նա աշխատել է Նյու Յորքի համալսարանում որպես իրավաբանության առընթեր պրոֆեսոր, ինչպես նաև դասավանդել է Ջորջթաունի համալսարանի իրավաբանական դպրոցում և Սիենայի համալսարանում (Իտալիա): 2012 թ-ից աշխատում է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences Po) Միջազգային հարաբերությունների դպրոցում որպես հրավիրված պատվավոր պրոֆեսոր:

Նայերը հաճախակի գրում է New York Review of Books-ի համար, և նրա հոդվածները հրատարակվել են այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են New York Times Magazine, New York Times Book Review, և Foreign Policy: Տասնյակ տարիներ վարել է մարդու իրավունքների վերաբերյալ սյունակ The Nation-ի համար: Նա 300-ից ավել վերլուծական հոդվածներ է տպագրել թերթերում, այդ թվում` New York Times, Washington Post, Boston Globe, և International Herald Tribun:. Լինելով յոթ գրքի հեղինակ, ներառյալ 2012 թ. տպագրված նրա վերջին՝ ‹‹Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային շարժման պատմություն›› գիրքը, Նայերը նաև իր ներդրումն է ունեցել՝ ավելի քան 20 գրքերի բաժիններ գրելով:

Նա դասավանդել է Միացյալ Նահանգների և աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններում: Ունի յոթ պատվավոր աստիճան և բազմաթիվ մրցանակներ, որոնք ստացել է այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը, Շվեդիայի իրավաբանների ընկերակցությունը, Իրավաբանների միջազգային ընկերակցությունը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն:

**************************************

Միջոցառման հայտարարությունը կարող եք գտնել ՀԱՀ-ի միջոցառումների օրացույցում և ֆեյսբուքում:

http://newsroom.aua.am/event/public-lecture-promoting-human-rights-in-an-era-of-terrorism/
https://www.facebook.com/events/561263447379042/