Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով
Կարողությունների զարգացման դասընթացի մասնակցության հրավեր
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը (ԲՀՀ – Հայաստան) հրավիրում է մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ մասնակցելու մշտադիտարկման և ջատագովության կարողությունների զարգացման դասընթացի: Դասընթացն ընդգրկված է «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրում, որը իրականացնում է ԲՀՀ-Հայաստանը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և համագործակցելով Հանրային քաղաքականության ինստիտուտ և Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունների հետ:
Դիմումներն ընդունվում են մինչև 2018 թվականի հուլիսի 27, ժամը՝ 15:00:
Դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 12-ից 16-ը, Աղվերանում:
Մանրամասն տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ: