Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը Նոր Հայաստանում

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, կազմակերպում է «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» խորագրով հանրային քննարկումների շարք: Շարքը նպատակ ունի նոր իրավիճակում ձևավորելու նոր օրակարգ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:

Այս հանդիպումների ընթացքում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հյուրընկալում է պետական մարմինների ներկայացուցիչների, անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության կառույցների, քաղաքական կուսակցությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկում ծավալել հանրային նշանակություն ունեցող հրատապ և կարևորագույն հարցերի շուրջ: Քննարկումները բաց են հանրության լայն շրջանակների և լրատվամիջոցների համար: Ժեստերի լեզվով և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Սույն թվականի նոյեմբերի 6-ին, ժամը` 16:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք. Երևան, Իտալիայի փ. 1) կայացավ հանրային քննարկում՝ նվիրված սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը։ Հանդիպման ուղիղ եթերով հեռարձակումը կարող եք տեսնել այստեղ, իսկ օրակարգը՝ այստեղ: